Archive for the ‘Բանաստեղծութիւններ’ Category

Գոգնոցները կապեցինք,
Բերքերը հաւաքեցինք,
Ցորեն, գարի ու վարսակ
Լեցուցինք տոպրակ-տոպրակ։
Ոսպ ու լուբիայ20image0051.jpg
Սիսեռ , բակլայ չորցուցինք.
Գետնախնձոր ու հողկիթ,
Կաղամբ , պրաս , ստեպղին՝
Մարանին մէջ շարեցինք։
Սանդի ձայնով արթնցանք
Հանգիստի կարօտ մօրս
Օգնութեանը վազեցինք.
Ցորենները փշրեցինք,
Չոր մածունը թրջեցինք,
Անանուխ ալ ցանեցինք,
Թանապուրը լափեցինք։
Շօթը ռուպին թաթխեցինք,
Հացին ժաժիկ թխեցինք,
image0074.jpg
Տուտուկի պէս բռնեցինք,
Համով հոտով ճաշեցինք։
Դրացիներ հիւր եկան,
Թոնիրին շուրջ ծալլապատ,
Հողկիթներ խոռովեցինք,
Միջուկները ճեղքեցինք,
Ապուխտ, երշիկ ջարդեցինք
Կարագ , թթուուտ լեցուցինք
Օ՜ն ուռեցան մեր փորիկ
Գնդակի պէս կլորիկ
Պիտի ճաթինք կարծեցինք…
Երգ ու պարով մարսեցինք։

Պտլիկ եմ պտլիկ,
Կ’եփեմ մսով պլլորիկ,
Տերեւ, թթում ու լոլիկ,
Սմբուկ, կաղամբ ու սոխիկ.
Ափ մը բրինձ ու թացիկ,
Պտղունց մը աղ, սեւ պղպեղ,
Շաղուեմ՝ լեցնեմ, փոր-փորիկ,image0023.jpg
Զինուորի պէս՝ խոր սանին։
Երբ միջուկը աւելնայ,
Կը պատրաստեմ կլորիկ.
Գաւաթ մը ջուր կը դնեմ,
Պնակ մըն ալ կը ծածկեմ.
Օճախին վրայ միջակ,
Թո՛ղ եփին գլիկ- գլակ.
Թէ՛ չպոռթկայ երբ եռայ
Կափարիչը կիսաբաց,
Շոգին առատ պսպղայ։
Անուշ հոտը երբ բուրէ
Քիթդ տեղէն կը հանէ,
Ախորժակ կը քրքրէ։
Իրիկունը երբ մթնէ,
Հայրս գործէն՝ տուն մտնէ,image0067.jpg
Պատրաստ սեղան կը տեսնէ.
Մայրիկս զիս կը գովէ.
«Տե՛ս սիրելիս այս գիշեր
«Պիտի ճաշենք պլլորներ,
«Եւ գիտես թէ ո՞վ եփեց,
«Մատներովը համեմեց,
«Մեր աղջիկը սիրունիկ
«Իր հասակով պտլիկ…։»

Շնիկս գրկեցի,2241.JPG
Օրօրոցս նստանք.
Հավ, հավ վեր
Հավ, հավ վար:
Փիսիկս նախանձէն
Կախուեցաւ չուանէն:
  Շնիկս ձգեցի,
  Փիսիկս գրկեցի
  Օրօրոցս նստանք.
  Մլաւ, մլաւ վեր
  Մլաւ, մլաւ վար:
  Հաւս նախանձէն
  Պոռչտալ սկսաւ:
Փիսիկս ձգեցի,
Հաւս գրկեցի
Օրօրոցս նստանք.
Կըտ, կըտ վեր
Կըտ,կըտ վար:
Բադիկս նախանձէն
Ձայնել սկսաւ:
  Հաւս ձգեցի,
  Բադս գրկեցի
  Օրօրոցս նստանք.
  Վագ, վագ վեր
  Վագ, վագ վար:
  Բադս ձգեցի
  Օրօրոցս նստայ
  Ու անոնց ձայները
  Կեղծել սկսայ.
  Հավ, հավ, հավ,
  Մլաւ, մլաւ, մլաւ,
  Կըտ, կըտակ, կըտակ,
  Վագ, վագ, վագ:

Յոյսերդ քեզ լքած են թէ՝
Ա՛ռ հունտերը ցանէ՛, ցանէ՛,
Կեանքիդ տեւող քաղէ՛ քաղէ՛
Որպէս սիրես, ատես, տանջէ՛,
Բա՛ց աչերդ թատրոն կեանքին
Բիւրեղ բիբէդ ծիծաղ լոյսեր թո՛ղ ժայթքին:

       Երփներանգ հունտերը ծլած,
       Արմատ, ցօղուն, տերեւ տուած.
       Պիտի ըմպես օր մը ծարաւ,
       Սէրը երակներէդ շրջած
       Հոգւոյդ խորէն սիրահար
      Ու ծայրայեղ գինովցած…:
199666kgzctqc4sr.gif

« Մօբասանի  Զանգակը »

Ղօղանջեցիր

Մտքիդ  մէջ…:

         Մեր թախիծը շաղուեցիր,

          Ու  թաղեցիր

          Հոգւոյդ մէջ…:

Կերտեցի՛ր, յօրինեցի՛ր,

Առատօրէն ձօնեցիր.

Ժպտեցար, ժպտեցուցիր

Ցաւերը  թեթեւցուցիր…:

          Ու  օր մը, երբ  ոտքն սահեց

          Սեւ  ամպերէն  վար  ցատկեց

           Հրեշտակ  մը,  քեզ  շալկեց.

           Կրելը  շատ  դիւրին  կարծեց…:

Գիտե՞ս մենք զայն խաբեցինք.

Հոգւոյդ  խորքէն  խլեցինք

Սերմերդ  երջանկութեան,

Մեր  սրտին  մէջ  խորշ  բացինք

Ու  «ՔԵԶ»  շտապ  պահեցինք:

            Աղբիւրն  ես  անմահութեան

             Յաւերժ  ապրէ՛ ՍԱՐՈՅԵԱՆ:0012.jpg

scannedimage-38.jpg

2000132.jpg 

hayarpi2.jpg

Չսթլիկ  եմ պզտլիկ  եմ

Կարդալ,  գրել  լաւ  գիտեմ.

Հաշուել, երգել  ու  խաղալ

Լաւ  գիտեմ  ես,  լաւ  գիտեմ:

Ունիմ  գոգնոց  ու  գլխարկ

Մաքուր  ձեռնոցներ  ճերմակ

Ահա՛  դուք  ալ  կը  տեսնէք,

 Խոհարար  եմ  խոհարար:

 Օճախ,  շերեփ,  սան  ու  ջուր,

Կ’եփեմ  շատ  համով  ապուր.

Եթէ  քիչ  մըն  ալ  մեծնամ

Կ’եփեմ  թօփիկն  ու  տոլման:  

          «Զէրտէ՜,  զէրտէ՜» կը  պոռան  հանդիսականները:

  

Օ՜Ն  հասակէս  մեծ  գործ  մը  չէ

«Զէրտէ»  եփելը  դիւրին  է,

«Զաֆրան» ին  դրամը  տուէ՜ք

Կ’եփեմ  զէրտէն  անհոգ  եղե՛ք:

2000_200312.jpg 

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Լոռի, Մարի ու Արի

Դիմակներ անցուցին գաղտնի.

Լոռին կարծեց  Մարին է

Արին կարծեց Լոռին է: 

Գլուխնին կար աւելներ  

Ճանճը բերնէդ է մտեր.

Ականջներէդ կախ նարինջ

Քիթդ նման է պատիճ:

Աղը՝ շաքարի նման

Շաքարը դի՛ր աղի աման.

Կը թթուի լեզուդ աղէ

Եթէ կրնաս թէյ խմէ: 

Բարեկենդան է եկեր

Սուրբ Զատիկը աւետեր: