Archive for the ‘Մեր Խոհանոցը’ Category

Գոգնոցները կապեցինք,
Բերքերը հաւաքեցինք,
Ցորեն, գարի ու վարսակ
Լեցուցինք տոպրակ-տոպրակ։
Ոսպ ու լուբիայ20image0051.jpg
Սիսեռ , բակլայ չորցուցինք.
Գետնախնձոր ու հողկիթ,
Կաղամբ , պրաս , ստեպղին՝
Մարանին մէջ շարեցինք։
Սանդի ձայնով արթնցանք
Հանգիստի կարօտ մօրս
Օգնութեանը վազեցինք.
Ցորենները փշրեցինք,
Չոր մածունը թրջեցինք,
Անանուխ ալ ցանեցինք,
Թանապուրը լափեցինք։
Շօթը ռուպին թաթխեցինք,
Հացին ժաժիկ թխեցինք,
image0074.jpg
Տուտուկի պէս բռնեցինք,
Համով հոտով ճաշեցինք։
Դրացիներ հիւր եկան,
Թոնիրին շուրջ ծալլապատ,
Հողկիթներ խոռովեցինք,
Միջուկները ճեղքեցինք,
Ապուխտ, երշիկ ջարդեցինք
Կարագ , թթուուտ լեցուցինք
Օ՜ն ուռեցան մեր փորիկ
Գնդակի պէս կլորիկ
Պիտի ճաթինք կարծեցինք…
Երգ ու պարով մարսեցինք։

Պտլիկ եմ պտլիկ,
Կ’եփեմ մսով պլլորիկ,
Տերեւ, թթում ու լոլիկ,
Սմբուկ, կաղամբ ու սոխիկ.
Ափ մը բրինձ ու թացիկ,
Պտղունց մը աղ, սեւ պղպեղ,
Շաղուեմ՝ լեցնեմ, փոր-փորիկ,image0023.jpg
Զինուորի պէս՝ խոր սանին։
Երբ միջուկը աւելնայ,
Կը պատրաստեմ կլորիկ.
Գաւաթ մը ջուր կը դնեմ,
Պնակ մըն ալ կը ծածկեմ.
Օճախին վրայ միջակ,
Թո՛ղ եփին գլիկ- գլակ.
Թէ՛ չպոռթկայ երբ եռայ
Կափարիչը կիսաբաց,
Շոգին առատ պսպղայ։
Անուշ հոտը երբ բուրէ
Քիթդ տեղէն կը հանէ,
Ախորժակ կը քրքրէ։
Իրիկունը երբ մթնէ,
Հայրս գործէն՝ տուն մտնէ,image0067.jpg
Պատրաստ սեղան կը տեսնէ.
Մայրիկս զիս կը գովէ.
«Տե՛ս սիրելիս այս գիշեր
«Պիտի ճաշենք պլլորներ,
«Եւ գիտես թէ ո՞վ եփեց,
«Մատներովը համեմեց,
«Մեր աղջիկը սիրունիկ
«Իր հասակով պտլիկ…։»

2000_200417.jpg2000_200418.jpg

tara0001.jpgtara00021.jpg

2000_200324.jpg2000_200325.jpg

2000_20036.jpg2000_20037.jpg

2000132.jpg 

hayarpi2.jpg

Չսթլիկ  եմ պզտլիկ  եմ

Կարդալ,  գրել  լաւ  գիտեմ.

Հաշուել, երգել  ու  խաղալ

Լաւ  գիտեմ  ես,  լաւ  գիտեմ:

Ունիմ  գոգնոց  ու  գլխարկ

Մաքուր  ձեռնոցներ  ճերմակ

Ահա՛  դուք  ալ  կը  տեսնէք,

 Խոհարար  եմ  խոհարար:

 Օճախ,  շերեփ,  սան  ու  ջուր,

Կ’եփեմ  շատ  համով  ապուր.

Եթէ  քիչ  մըն  ալ  մեծնամ

Կ’եփեմ  թօփիկն  ու  տոլման:  

          «Զէրտէ՜,  զէրտէ՜» կը  պոռան  հանդիսականները:

  

Օ՜Ն  հասակէս  մեծ  գործ  մը  չէ

«Զէրտէ»  եփելը  դիւրին  է,

«Զաֆրան» ին  դրամը  տուէ՜ք

Կ’եփեմ  զէրտէն  անհոգ  եղե՛ք: