Հայարփի » Պատմութիւններ
Փոքրիկ Քուալային Գաղտնիքը
Փոքրիկ  Քուալային  Գաղտնիքը
Վերամուտ էր. մայր քուալան, առաւօտ կանուխ արթնցաւ եւ համով հացիկներ եփեց փոքրիկ քուալային համար: Փոքրիկ դպրոցականը փուռին գրգռիչ հոտերէն արթնցաւ. Անկողնէն ցատկեց եւ վազեց, գնաց խոհանոց՝ մայրիկին քով.
- Մայրի՜կ, իմ շատ սիրած կարագ-հացերէ՞ն  կ’եփես. Սակառիս մէջ ալ պիտի դնե՞ս:
-Այո՛ սիրելիս, քեզի համար պատրաստեցի. քովն ալ խնձոր մը ունիս: Գիտես, որ խնձորը եթէ խածնելով ուտես,շատ օգտակար է ակռաներուդ համար:
Փոքրիկ քուալան շատ ուրախ էր: Նախաճաշը ըրաւ, գոգնոցը հագաւ,պայուսակն ու սակառը առաւ մայրիկին ձեռքը համբուրեց եւ հայրիկին հետ բռնեց դպրոցի ճամբան:
Երբ դպրոց հասան, հայրը փոքրիկ քուալան առաջնորդեց դէպի դպրոցին պարտէզը եւ գուրգուրանքով համբուրեց փոքրիկ դպրոցականը ու մեկնեցաւ իր գործին:
Փոքրիկ քուալան պարտէզին մէջ տեսաւ, իր ընկերները եւ սկսաւ խօսակցիլ անոնց հետ: Գոյն- գոյն, տեսակ- տեսակ թռչուններ, սակառին մօտ կը թռչտէին  ու կ’երգէին  ճի՜ւ- ճի՜ւ…:
Մեր դպրոցականը հասկցաւ որ անոնք՝առեր էին իր շատ սիրած հացիկներուն հոտը: Պարտէզին անկիւնը գնաց սակառէն հանեց հացիկները,սկսաւ փշրել եւ զանոնք կերակրել:
Թռչունները՝ չէին գիտեր կշտանալ, նոյնիսկ ոմանք գողի մը պէս  կու  գային  կը կտցէին իր ձեռքի հացիկը: Փոքրիկ քուալան շատ զուարճացաւ, մինչեւ, որ ամէնքն ալ կշտացուց: Եւ  երբ դասի առաջին զանգակը հնչեց շուտով դասարան մտաւ:
Կէսօրին, ան ուտելու համար ունէր միայն խնձոր մը, սակառէն հանեց , շուտիկ մը կերաւ բայց չկշտացաւ:
Իրիկունը, երբ դպրոցէն արձակուեցան, մայր քուալան խանդավառ դիմաւորեց փոքրիկ դպրոցականը:
- Սիրելի՜ս  պատմէ՛ տեսնենք, վերամուտը ի՞նչպէս  անցաւ: Ի՞նչեր սորվեցար,կերա՞ր  հացիկներդ, հարցուց հետաքրքիր:
- Նոր  ընկերներ ունեցայ. ուսուցիչիս  հետ ծանօթացայ.շատ ուրախ եմ մայրիկ: Ուսուցիչս  ըսաւ, որ «մեզի նոր գիտելիքներ պիտի սորվեցնէ բայց  ընտանեկան   դաստիարակութիւնը  շատ  կարեւոր  է, երբե՛ք չմոռնաք»:  Ի՞նչ  ըսել  ուզեց  մայրիկ…: Հացիկներդ  ալ շա՜տ   ու  շա՜տ   համով  էին. զանոնք կերայ մեծ ախորժխկով, ձեռքերուդ  դալար: Վաղն ալ նոյն հացիկներէն  կը  դնե՞ս  սակառիս մէջ: Պիտի խնդրեմ, որ քանի մը ափ ալ ցորեն դնես, որպէսզի կերակրեմ դպրոցի պարտէզին թռչնիկները:
- Անշո՛ւշտ,  սիրով, ըսաւ մայր քուալան եւ ուղղուեցաւ  դէպի  մառան
Փոքրիկ քուալան գաղտնիքը իր սրտին մէջ պահելով՝ արդէն  փաստած  էր իր ընտանեկան  դաստիարակութիւնը:
Ի՞ՆՉՊԷՍ ԱՐԺԵՒՈՐԵԼ
Ի՞ՆՉՊԷՍ  ԱՐԺԵՒՈՐԵԼ
Հնդկաստանի  մէջ, վաճառական մը առանձինն կ’ապրէր, իր տան գործերուն չէր հասներ: Այս պատճառով, ան գտաւ առոյգ, խոհեմ ու վստահելի սպասաւոր մը:
Տան մէջ ո՛չ ջուրի սարքաւորում ունէր, ո՛չ ալ պարտէզին մէջ աղբիւր: Սպասաւորը փայտէ երկու դոյլեր շինեց եւ չուանով կապեց զանոնք ձողի մը երկու ծայրերէն: Ձողն ալ ուսերուն վրայ առնելով սկսաւ ջուր կրել հեռու առուակէն:
Ամէն առաւօտ, երբ վաճառականը տունէն կը մեկնէր՝ աշխատասէր սպասաւորը ամբողջ օր կը զբաղէր տան գործերով:
Այսպէս անցան տարիներ: Դոյլերէն մէկը օր մը խօսիլ սկսաւ.
_Սիրելի եղբա՛յր, փոքր ծակ մը գոյացաւ վրաս. մինչեւ տուն հասնիս, ջուրին կէսը կը պարպուի ճամբու ընթացքին: Այլեւս գործիդ չեմ ծառայեր եւ ես կը ցաւիմ քու ջանքերուդ համար:
_Մի՛ ցաւիր ինծի համար, որովհետեւ դուն տակաւին գործիս շատ կը ծառայես:
_Բայց ի՞նչպէս…: Ես կը նախանձիմ միւս հաստատուն դոյլին՝ որ շատ աւելի գործիդ կը ծառայէ:
_Դո՞ւն  չես տեսներ միթէ այն գոյնզգոյն ծաղիկները, որոնք բուսած են ճամբուն երկայնքին:
_Ի՞նչ  բանի կը ծառայեն եթէ տան գործերուդ օգուտ մը չունին:
_Այդպէս մի՛ մտածեր: Ես այդ ծաղիկները քաղելով կը զարդարեմ տիրոջս ճաշասեղանը: Կեանքի մէջ անօգուտ նկատուած առարկաները խոհեմութեամբ կրնանք արժեւորել:
Եւ այդ օրէն յետոյ ծակ դոյլը աւելի հպարտ կախուեցաւ չուանին  ծայրէն:
Պզտիկ Սեւանը
Պզտիկ  Սեւանը
Սեւան ընտանիքին ամէնէն պզտիկն էր: Մեծ մայրիկը, մեծ հայրիկը, մայրն ու հայրը զինքը կը կոչէին  «Պզտիկ Սեւան » :  Ան կը բարկանար ու կ’ըսէր. « Ես  պզտիկ  չեմ » :
Մեծ հայրը ամէն օր Սեւանին պատմութիւններ կը կարդար: Օր մը երբ  պատմութիւն մը կը կարդար, ստիպուեցաւ խոշորացոյց  գործածել բառ մը լաւ տեսնելու համար:
_ Մեծ հայրիկ այդ ի՞նչ է, ըսաւ Սեւան:
_ Ասիկա պզտիկ բաները մեծ ցոյց տուող ապակի մըն է. աչքիդ մօտեցո՛ւր. կը տեսնե՞ս. որքա՜ն  կը մեծցնէ:
Սեւան խոշորացոյցը առաւ եւ սկսաւ շուրջը գտնուող ամէն բան դիտել: Իսկապէս ամէն ինչ մեծ կը տեսնուէր: Վազեց գնաց պարտէզ, սկսաւ խոշորացոյցով հողը քննել. ի՞նչ  տեսնէ…  պզտիկ մրջիւնները հսկայ մրջիւններ եղած էին:
Սեւան շատ շուարեցաւ. մրջիւններէն մէկը ձեռքին մէջ առաւ եւ տուն մտաւ:
_Տեսէ՛ք  ասիկա պզտիկ է. ես մեծ եմ: Ինձմէ աւելի պզտիկներ ալ կան այս աշխարհի մէջ: Ասկէ վերջ ինծի  « պզտիկ »  մի՛ ըսէք: Այս մրջիւնին  « պզտիկ մրջիւն »  կրնաք ըսել:
Սեւան  շնորհակալ եղաւ մրջիւնին  ու  տարաւ  դրաւ  առած  տեղը:
Այդ օրէն ետք այլեւս  «Պզտիկ  Սեւան»  չըսին  իրեն…:
Չարլս Տիքընսի Հէքեաթներէն Նմոյշներ
Պատրաստեց՝
Արժէքը Գիտնալ
Արժէքը  Գիտնալ
Ամրան արձակուրդը կը մօտենար. Պօղոս կ’ուզէր ձագուկ շնիկ մը գնել: Ծնողքին յօժարութեամբ պարպեց գանձանակը. որուն մէջ հաւաքած էր երկուհարիւր …:
Ընտանի կենդանիներ վաճառող խանութէ մը ներս մտաւ եւ իր փափաքը յայտնեց վաճառորդին: Շատ սիրուն լակոտներ ցոյց տուին իրեն: Իւրաքանչիւրը կ’արժէր երեքհարիւր…: Անկիւն մը Պօղոս տեսաւ իր վիճակին լքուած լակոտ մը. մօտեցաւ անոր ու գրկեց զայն: Ուժգին կը տրոփէր ձագուկին սիրտը. Ան սկսաւ լիզել Պօղոսին մատները:
-Վնասուած է անոր կոնքի ոսկորը, դարման չունի. եթէ կ’ուզես կրնաս տանիլ առանց փոխարէնը վճարելու. ըսաւ վաճառորդը:
-Առա՞նց վճարելու…: Ո՛չ պարոն ձեր այս առաջարկը չեմ ընդունիր. միւսներուն հաւասար գինով ծախու առնել կը խորհիմ զայն. Ըսաւ Պօղոս:
Վաճառորդը զարմացաւ.
- Լա՛ւ ուրեմն , անոր համար վճարէ երկուհարիւր… ու առ տար:
- Ես արդէն ունիմ միայն երկուհարիւր… ահաւասիկ կը յանձնեմ ձեզի. բայց մնացեալը պարտքս թո՛ղ ըլլայ, երկու ամիսէն կը վճարեմ անպայման:
Վաճառորդը իր ընկերոջ դառնալով փսփսաց .«Ի՞նչ կուզէ փաստել այս տղան չեմ հասկնար…»:
Պօղոս կիսկատար լսեց վաճառորդին այս խօսքերը. լակոտը գետին դրաւ յետոյ քակեց գօտին ու իջեցուց տափատը.
- Սիրելի պարոն, կը տեսնէ՞ք գործողութեանս կարերը, իմ ալ կոնքի ոսկորս վնասուած էր. այս պատճառով շատ լաւ կ’ըմբռնեմ անոր վիճակը եւ կ’ուզեմ միւսներուն հաւասար արժէքովը գնել զայն:
Սեւուկը
ՍԵՒՈՒԿԸ
Դաւիթ եւ քոյրը  յաճախ պտոյտներ կ’ընէին մօտակայ գիւղերը, ամրան կանուխ ժամերուն:
Անգամ մը կենդանիի սուր ճիչեր լսեցին առաւօտուայ անձայնութեան մէջ: Երբ մօտեցան  թուփի մը, տեսան նորածին լակոտներ: Անոնք իրարու վրայ կը մագլցէին վախ ու դողով: Հեռուէն լսուեցան մայր շնիկին հաջիւնները:
-Հանգիստ ձգենք եւ վաղը անպայման կաթ բերենք անոնց.   ըսաւ    Դաւիթ:
Քիչ  մը  սիրեցին  ու  անուններ  դրին  լակոտներուն. «Սեւուկ», «Սոխիկ», «Սաթիկ»:
Յաջորդ օր կաթ տարին ու դրին անոնց մօտիկը: Մայր շնիկը սկսաւ լակել կաթը: Ձագուկները ապշահար կը դիտէին մայրիկին շարժումները.անոնք շատ շուտ սորուեցան  դգալի մը պէս գործածել իրենց լեզուն: Մերթ ընդ մերթ իրենց գլուխները  վեր  կը  բարձրաձնէին, աքլորի մը պէս, որպէսզի  կաթը  հոսէր իրենց  կոկորդէն  դէպի  ստամոքս:
-Շատ հաճելի է դիտել ձագուկները ըսաւ քոյրը. թերեւս  այս  երեւոթները  մեր  կեանքին  մէջ  անգամ մըն ալ պիտի չտեսնենք:
Քոյր, եղբայր ամէն առաւօտ կաթ կը տանէին շնիկներուն ու կը դիտէին անոնց խանդավառ շարժումները:
Այսպէս անցաւ ամիս մը: Առաւօտ  մը  թաղեցիները  արթնցան  լակոտի  մը հանած  սուր  ճիչերէն: Շատերու  նման  փողոց  վազեցին  նաեւ  Դաւիթ եւ  իր  քոյրը: Անոնք  անմիջապէս  ճանչցան  նորածին Լակոտներէն «Սեուկ»ը. ան  շուարած՝ կը  ցատկռտէր  ասդին  անդին:
-Ճամբան  կորսնցուցեր  է. ըսաւ  թաղեցիներէն  մէկը, որ բաւական փորձառու  էր:
Նախ  ջանացին  լռեցնել  զայն:  Դաւիթ  գրկեց ձագուկը, «Սեւուկ»ին սիրտը ուժգին  կը տրոփէր  եւ  կը  դողար  ամբողջ  մարմնով: Քոյրը  խոհանոց  վազեց  կաթը  քիչ  մը  տաքցուց  ու  բերաւ  «Սեւուկ»ին:  Անշուշտ  թաղին  շնիկներն  ալ  արթնցած  էին  շատոնց: Անոնք  «Սեւուկ»ը  հոտոտեցին,  շրջապատեցին, իբր  պահապան  սպասեցին  մինչեւ  որ  հանգիստ  մը  լակէ  կաթը: Հակառակ  որ  իրենք  ալ  անօթի  էին  այդ  ժամուն:
-Մենք  «Սեւուկ»ը  կը  տանինք  իր  ընտանիքին  մօտ, ըսին քոյր  եղբայր  եւ  կողովի  մը  մէջ  դրին  զայն  ու  ճամբայ  ելան:
Հազիւ  թէ  ճամբուն  կէսը  կտրեցին՝ հեռուէն  լսեցին  մայր  շնիկին  ուժգին  հաջիւնները: Ան  երկա՜ր- երկա՜ր  կը  հաջէր  յետոյ  կը  լռէր պահ  մը  եւ  կը  սպասէր, որպէսզի  լսէր  իր  ձագուկին  ձայնը:
Երբ  քոյր  եբայր  մօտեցան, մայր շունին՝  Դաւիթ  բացաւ կողովը. «Սեւուկ» արագօրէն  դուրս  խոյացաւ  կողովէն  ու  վազեց  մօրը  քով:
Հիմա   մայր  շնիկը  կարօտով  կը  լիզէր  իր  ձագուկը, պահ  մը  մօտեցաւ   Դաւիթին  եւ  քրոջը, լիզեց  նաեւ  անոնց  ձեռքերը. կարծես  շնորհակալութիւն  կը  յայտնէր:
Դաւիթ  եւ քոյրը  երբ տեսան մայր շնիկին արցունքները ՝յիշեցին  մեծ մայրիկին  խօսքը.«Յուզումի եւ երջանկութեան արցունքները պիտի հոսին ճշմարիտ ապրումի աղբիւրէն»:
Յուշկապարիկին Բախտը
ՅՈՒՇԿԱՊԱՐԻԿԻՆ  ԲԱԽՏԸ
Լիալուսնի գիշեր էը, յուշկապարիկը յոգնած՝ ժայռին վրայ ելաւ: Ոսկեգոյն մազերը կը  ցոլանային լճին մակերեսը. ձկան պոչը եւ թեփերը արծաթի պէս կը փայլէին լուսնի լոյսին: Անձայն կու լար. մինչ հեռուն բլուրի մը վրայ վհուկ մը նստած զինքը  կը  դիտէր  ու  քրքիջներ   կ’արձակէր. կարծես ամպերը  կը  գոռային:
- Վա՜յ ,  խեղճ աղջիկ, դեռ  սնտուկը  չգտա՞ր, որուն մէջ գանձ պահուած  է: Եթէ կ’ուզե՞ս  սրունքներուդ  եւ   կեանքի ընկերոջդ  տիրանալ՝ փնտռէ’, գտի’ր  եւ  ինծի յանձնէ’:
- Չար վհուկ, մե՜ղք որ քու խօսքերուդ խաբուեցայ. անյագ արարած, վստահ եմ, որ  այդ գանձն ալ  քեզ  պիտի  չգոհացնէ:  Իսկական  գանձը՝ սիրով  լեցուն  սիրտն  է, բայց  դուն  անկէ զերծ  ես:
- Հա՜, հա՜, հա՜. գոռաց կրկին վհուկը: Դուն անմիտ  աղջիկ մըն ես. ի՞նչպէս գիտնաս  իսկական գանձին արժէքը: Շուտ մտի’ր  լճին  մէջ  ու  փնտռէ’  զայն: Տե’ս, բլուրին վրայ քեզ կը սպասէ  կեանքի  ընկերդ:
Ի՞նչ  աններելի  սխալ  մը  գործած  էին  երկու  սիրահարներ  .ամուսնութեան մասին  անկէ  օգնութիւն  խնդրելով:
Տղան՝ վհուկին  յանդիմանութիւնները  լսեց  ու  անոր  ձայնեց.
- Գանձերուդ  մէջ  պիտի   խեղդուի’ս   քարասիրտ  վհուկ, արձակէ’  սիրուհիս:
Վհուկը  երբ  այս  լսեց  շատ  զայրացաւ.
-Եթէ  լեզուդ  բերնիդ  մէջ  չպահես՝ քե’զ  ալ  անտառ  կը  ղրկեմ
վայրի  անասուններուն  իբր  կեր:
Երկու  սիրահարներ  արցունք  թափեցին.  Լիճը  յորդեցաւ,  ալիքները  փրփրեցան  դէպի  ժայռեր,  կարծես  վրէժ  լուծել  կ’ուզէին  վհուկէն:
Այս  ցաւալի  դէպքը  օդ, ջուր,  ու  ցամաք  հասաւ  բնութիւնը  տխրեցաւ:  Չար վհուկը  պատժելու  համար  գործի  լծուեցան.  արդեօք  ո՞ւր  էր  «Պարիկ»ը:  Մրտիմներու  երամ  մը  պարիկը  գտնելու  պաշտօնը  ստացաւ:  Լեռ,  սար  ու  ցոր թռան  ու  թռան:  Օրեր  ամբողջ  անօթի ծառաւ պարիկը  փնտռեցին  ու  վերջապէս   զինքը  գտան  գորշ  ամպերուն  մէջ:  Պարիկը անձայն  անշշուկ  կը  նստէր  աչքերը  յառած՝  ցպիկին:  Յանկարծ  ցպիկէն   լոյսեր  արձակուեցան:  Մրտիմներուն  աչքերը  շլացան  ու   բարձրերը  սլացան.  Յետոյ  վերադարձան  պարիկին  քով:  Պարիկը  բարիքներ  բաշխող  ուժը  կ’ամբարէր  ցպիկին  ծայրը,  որ  քանի  դպցնէր  չարիքները  կ’ոչնչացնէր:
Մրտիմները  անհամբեր  էին.  Միաբերան  պատմեցին  եղելութիւնը.  որպէսզի  պարիկը  ժամ առաջ  օգնութեան  հասնէր  երկու  սիրահարներուն:
-         Պարի՜կ,  պարի՜կ  մեզի  դարձի’ր,
-         Խեղճ  աղջկան  ճար մը  գտի’ր.
-         Ան  խաբուեցաւ  վհուկէ  մը,
-         Լացաւ,  պատմեց  իր  հոգերը.
-         «Խնդրեմ  օգնէ’  ինծի»  ըսաւ,
-         «Սիրահար  եմ  տղու  մը,
-         «Կ’ուզեմ  դառնալ  իր  կինը»:
-         Վհուկը  առիթէն  օգտուեցաւ.
-         Իբր  թէ  օգնել  խոստացաւ
-         Խեղճ  աղջկան  սապէս  ըսաւ.
-         «Քեզի  չեն  օգներ  մարդիկ
-         « Պէտք   է  դառնաս  յուշկապարիկ.
-         «Սնտուկ  մը  գանձ
-         «Որ  լճին  մէջ  է  պահուած»:
-         Խեղճ  աղջիկը  լողաց,  լողաց
-         Բայձ  չգտաւ  սնտուկ  մը  գանձ:
-         Օգնէ’  անոր  սիրուն  պարիկ
-         Որ  չունի  տէր,  ո’չ  ալ  տանիք,
-         Չուզեր  ըլլալ  յուշկապարիկ:
Պարիկը  խղճաց  աղջկան.  ցուպը  ձեռին՝  ամպերուն  մէջ  անհետացաւ:
Վհուկը  գտան  քարայրի  մը  մէջ.  ան  խոր  քունի  մէջ  էր:  Պարիկը,  ցպիկը  դպցուց  անոր  եղունքներուն,  որոնք  յանկարծ փրթան  ու  ոչնչացան:  Այլեւս  վհուկը  չարիք  գործելու  ուժը  չունէր:
Այդ  գիշեր  յուշկապարիկը  ժայռի  մը  վրայ  իր  չար  բախտին  մասին  կու լար.  Յանկարծ  տեսաւ  սրունքները:  Անհաւատալի  թուեցաւ  իրեն.  կրկին,  կրկին  շօշափեց  սրունքները,  ոտքի  ելաւ  ու  քալել  սկսաւ…:
Լիճին  մակերեսը  հանդարտ  էր  ու  կը  ծփար  լուսնի  լոյսը.  կարծես  աղջկան կը  ժպտէր:
Աղջիկը  ժայռէ  ժայռ  բլուրն  ի  վեր  մագլցեցաւ  եւ  գտաւ  իր  կեանքի  ընկերը:  Ան  ձեռքերովը  ծածկած  էր  իր  երեսը  եւ  կու լար:  Կամացուկ  մը  մօտեցաւ  տղուն,  ոսկեգոյն  մազերով  անոր  արցունքները  սրբեց:
Մրտիմներու  երամ  մը  կը  թռչտէին  անոնց  գլխուն  վերեւ  ու  անոնց  երջանկութիւնը  կը  բաժնէին:
Ուշադրութիւն  ըրած  է՞ք  արդեօք,  կարգ  մը  մրտիմներ  իրենց  աչքերուն  վերի  մասը  կը  կրեն  զոյգ  մը  սեւ  գիծեր.  թերեւս  պարիկն  է  որ  դրաւ,  իբր  նշան  այս  պատմութեան:
Երկրագործին Շողգամը
Քաղեց՝
ԵՐԿՐԱԳՈՐԾԻՆ  ՇՈՂԳԱՄԸ
Երկրագործ  մը,  արտին մէկ անկիւնը շողգամի հունտ մը ցանեց: Հողը բարեբեր էր. հունտը շուտ մը ծլաւ եւ կարճ ատենէն խոշոր շողգամ մը դարձաւ:
Երկրագործը՝ -զոր գիւղացիները պապիկ կը կոչէին զինքը- ուզեց քաղել շողգամը. տերեւներէն ուժգին բռնեց ու քաշեց, սակայն  արմատներէն չթուլցաւ:  Զարմանք պատճառեց երկրագործին: Ինքզինք շատ ուժեղ կը նկատէր. ինչպէս կարող չէր շողգամ մը քաղել…: Ձայնեց իր տիկնոջ՝ -զոր մամիկ կը կոչէին գիւղացիները- օգնութեան հասաւ  ան, պապիկին կռնակը անցաւ եւ ուժով մը մէջքը  փաթթեց անոր . պապիկն ալ շողգամին տերեւները բռնեց եւ սկսաւ շողգամը քաշկռտել. ի զո՜ւր  ուժեր վատնեցին:
Մամիկը օգնութիւն խնդրեց թոռնիկէն: Թոռնիկը վազեց եկաւ մամիկը մէջքէն փաթթեց, մամիկն ալ պապիկին մէջքէն, պապիկն ալ շողգամին տերեւները բռնեց քաշեցին ու քաշկռտեցին. բայց  իրենց նպատակին չհասան:  Թոռնիկը, մատները բերանը տարաւ ու օգնութեան սուլիչ մը արձակեց շնիկին, որ զարմանքով կը դիտէր զիրենք,ասդին-անդին կը ցատկռտէր հաջելով: Շնիկը մօտեցաւ անոնց , թոռնիկին փէշը ամուր մը բռնեց իր ակռաներով  քաշել սկսաւ: Թոռնիկը, մամիկին մէջքէն՝ մամիկն ալ պապիկին մէջքէն՝ պապիկն ալ շողգամին տերեւներէն ուժով մը բռնեցին սակայն այս անգամ  ալ  չյաջողեցան  շողգամը  տեղէն քակելու:
Շնիկին  հաջիւններէն  արտը  կը  թնդար:  Կատուն, որ ծառի մը շուքին տակ  թմրած կը մրաբէր, տեղէն  ցատկեց  ու  եկաւ,  շնիկին   պոչին  ակռաները  անցուց  յետոյ   յաջորդաբար, շողգամը  քաշեցին  բայց  ջանքերը  ցնդեցան  օդին  մէջ:  Այդ  միջոցին  կատուն՝  նշմարեց  մկնիկը. Ան՝ քիչ  անդին  հողը  կը  փորէր  եւ  երկրամայր  կ’որսար:
Ձեզի  անհաւատալի  պիտի  թուի, բայց  այս  պատմութեան  հերոսը  պտըլիկ  մուկ  մըն  է:   Կատուն  մլաւելով  մկնիկը  օգնութեան  կանչեց: Ան  նետի  մը  պէս  սուրաց  կատուին  քով,  սղոցի  նման  ակռաներովը  կատուին  պոչը  բռնեց  եւ  ուժգին  քաշեց  զայն. խումբը  կրկին  փորձեց  շողգամը  քաշկռտել:
Ի՞նչ  տեսնեն…..շողգամը  պապիկին  գիրկը  փառաւոր  մը  կը   հանգչէր  եւ  իրենք  ալ  կռնակն  ի  վար  ինկած  էին:
Ահա՛  այսպէս  սիրելիներ, երբեմն  շատ  փոքր  ջանքերէ  անսպասելի  յաջողութիւններ  ձեռք  կը  ձգուին:  Պտըլիկ  մկնիկին ուժը  չըլլայ, որ անտես  առնէք:
Անտէր Ձիթենիներ
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" /><meta name="ProgId" content="Word.Document" /><meta name="Generator" content="Microsoft Word 10" /><meta name="Originator" content="Microsoft Word 10" />
ԱՆՏԷՐ ՁԻԹԵՆԻՆԵՐ
Գիւղի մը մէջ կ’ապրէր՝ պարտիզպան Գալօն: Ան ձիթենիներու ընդարձակ պարտէզ մը ունէր. լաւ կը խնամէր իր ծառերը եւ առատ ձիթապտուղ կը ստանար:
Այդ գարնան՝ Գալօն հիւանդացաւ: Իր զաւակը, որ քաղաք մը կը բնակէր, եկաւ տարաւ  հայրը. որպէսզի  լաւ մը բժշկուէր իր մօտ:
Ձիթենի- Մեզի ո՞վ պիտի խնամէ սիրելիներ:
Ձիթենի- Չեմ գիտեր, շատ մտահոգ եմ:
Ագռաւ- Մենք կրնանք օգնել ձեզի:
Ձիթենի- Բայց ի՞նչպէս. չէ՞ որ անդադար կը կռնչէք ու անյագօրէն կուլ  կու  տաք ծառերու պտուղները:
Ագռաւ- Մենք օգուտներ ալ ունինք:
Ձիթենի-Ի՞նչպիսի օգուտներ:
Ագռաւ- Մեր կտուցներով հողերուն տակը վրան կը բերենք  եւ ձեր արմատները օդը կը ծծեն փառաւորապէս:
Ձիթենի- Ինչո՞ւ մեզի օգնել կ’ուզէք:
Ագռաւ-Ձեր տէրը, օր մը նոյնիսկ, չքարկոծեց մեզ: Իր այս բարիքը բարիքով մը պիտի փոխարինենք:
Ձիթենիներ-Շնորհակալ ենք սիրունիկ ագռաւներ,ո՞րքան սխալեր ենք ձեր մասին:
Այծ- Մենք ալ օգնել կ’ուզենք ձեզի: Արմատներէն ժայթքող ճիւղերը պիտի ուտենք. որպէսզի աւելի շատ աճին ձեր կոճղերը:Պարտիզպան  Գալօն երբե’ք  չէր  չարչարեր մեզ:
Ամպ-Անձրեւ պիտի բերեմ ձեզի որպէսզի հողին հանքային  նիւթերը դիւրաւ ծծեն ձեր արմատները:
Արեւ- Ես ալ ճառագայթներս ձեր վրայ պիտի սփռեմ եւ ձեր պտուղները պիտի հասուննան:
Փայտփոր- Ես ալ ձեզի վնաս հասցնող ճճիներն ու որդերը պիտի ուտեմ, անհոգ եղե’ք:
Այսպէս անցան գարնան ու ամրան օրերը:  Ձիթենիներու ճիւղերը, պտուղներով ծանրացան:
Ձիթենի- Աշունը հասաւ. Հիմա ո՞վ պիտի հաւաքէ մեր պտուղները:
Դրացի պարտիզպան- Մի’ մտահոգուիք. Մենք պիտի հաւաքենք զանոնք. որովհետեւ Գալօն մեզ երբեք’ չվշտացուց եւ  ամէն առիթով մեզի օգնեց:
Ձիթենի-  Ձեր ձեռքի ցուպերո՞վ պիտի զարնէք,որ մեր պտուղները թափին պրկուած սաւաններու մէջ:
Դրացի պարտիզպան- Հապա՞, ի՞նչպէս պիտի հաւաքենք:
Ձիթենի- Մեր տէրը՝ փայտէ աստիճաններ շինած էր. կը մագլցէր վրան ու ափերով կը սկրթէր մեր ճիւղերը  եւ  ձիթապտուղները կը թափէր կողովներու մէջ:
Դրացի պարտիզպան- Մենք ալ այդպէս կը հաւաքենք, որպէսզի  Պրն. Գալօն չյիշէք եւ չտխրիք:
Սիրոյ Մասին
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" /><meta name="ProgId" content="Word.Document" /><meta name="Generator" content="Microsoft Word 10" /><meta name="Originator" content="Microsoft Word 10" />
Յանկարծ Տիկին Լինէթ ձայներ լսեց որոնք կու գային տան պարտէզէն: Դուռը բացաւ եւ ուղղուեցաւ դէպի պարտէզ եւ տեսաւ չորս ծերունիներ որոնք իրենց գլխուն ունէին լուսապսակներ:
-Ի՞նչ կ’ընէք հոն. ի՞նչ կ’ուզէք արդեօք, ձայնեց Տիկին Լինէթ:
-Մենք ճամբորդ ենք. կը ջանանք քիչ մը հանգչիլ, դեռ շատ երկար ճամբայ ունինք, ըսաւ անոնցմէ մէկը:
Տիկին Լինէթ այս ծերունիները անվնաս համարեց եւ զանոնք ներս հրաւիրեց: Բայց տարօրինակ պատասխան մը ստացաւ:
-Մենք մինչեւ այսօր չորսս միասին չենք գտնուած տան մը մէջ:
-Բայց ի՞նչու, ներսը տաք է եւ մեր ուտելիքները կրնանք բաժնել ձեզի հետ:
-Իմ անունս «Երջանկութիւն» է, ըսաւ մէկը:
-Իմ անունս «Յաջողութիւն» է, ըսաւ միւսը:
-Իմ անունս «Հարստութիւն» է, ըսաւ երրորդը:
-Իմ անունս ալ «Սէր» է, ըսաւ չորրորդը: Խնդրեմ որոշում մը տուէ՛ք եւ ընտրեցէ՛ք մեզմէ մէկը:
Այդ միջոցին Պարոն Տիգրան դէպի դուռ ուղղուած էր եւ լսեց ամէն ինչ: Իր կինը ներս կանչեց, տղոց գաղափարն ալ կարեւոր նկատեցին եւ սկսան միասնաբար խորհրդակցիլ:
-«Յաջողութիւն»ը հրաւիրենք, ըսաւ Մարալ:
-Ես ալ «Հարստութիւն»ը հրաւիրել կ’ուզեմ, ըսաւ Տիկին Լինէթ:
-Աւելի լաւ չէ՞ որ «Երջան-կութիւն»ը հրաւիրենք, ըսաւ Պարոն Տիգրան:
-Ես «Սէր»ը կ’ուզեմ, զիս մի՛ մերժէք, ըսաւ Հայկ արցունքոտ աչքերով:
Պահ մը անձայնութիւն տիրեց տան մէջ. յետոյ որոշեցին «Սէր»ը հրաւիրել:
Տիկին Լինէթ պարտէզ գնաց եւ ըսաւ:
-Ամանորի գիշեր մանչուս աչքերուն մէջ արցունք տեսնել չեմ ուզեր. ինք կը փափաքի որ «Սէր»ը ներս գայ:
Այն ատեն, չորս ծերունիները միասին ոտքի ելան եւ ուղղուեցան դէպի տուն:
-Բայց… բայց ես միայն «Սէր»ը հրաւիրած էի, ըսաւ Տիկին Լինէթ: Ծերունիները ժպտեցան.
-Սիրելի Տիկի՛ն, հոն ուր «Սէր»ը ներկայ է «Երջանկութիւն»ը, «Յաջո-ղութիւն»ն ու «Հարստութիւն»ը արդէն անպակաս կ’ըլլան, պատասխանեցին միաբերան:
Եւ անմոռանալի Ամանոր մը տօնեցին բոլորը միասին:
Կաղանդ Պապիկին Հաճելի Անակնկալ Մը
Կաղանդ Պապիկին Հաճելի Անակնկալ Մը
Մուկ մամիկը՝ դրացիները իր մօտ կանչեց ու ըսաւ.
Մուկ- Սիրելինե՛ր, Ամանորին՝ Կաղանդ Պապիկին հաճելի անակնկալ մը պատրաստել կ’ուզեմ. դուք ալ մասնակցիլ  կ’ուզէ՞ք արդեօք:
Ոեւէ կենդանի մը- Շատ ուրախ կ’ըլլանք, բայց ի՞նչպէս կրնանք օգնել քեզի:
Մուկ- Աղաւնի թռչունը ամբողջ ամառ պարկ մը ցորեն հաւաքեց եւ ինծի բերաւ:
Ես ցորենը տաք ջուրին մէջ լեցուցի որպէս զի լաւ մը ուռի: Կարծեմ հիմայ հասկցաք, թէ ես կ’ուզեմ անուշապուր եփել:
Կապիկ-Անուշապուրի համար ուրիշ ի՞նչեր պէտք են:
Մուկ- Շաքար, չամիչ, նուշ, պիստակ, ընկոյզ, նուռ եւ վարդի ջուր…:
Կատու- Շաքարը ես կը բերեմ: Պարկ մը շաքար ունիմ եւ ես շատ չեմ ուտեր, որովհետեւ աչքերուս կը վնասէ:
Սկիւռ-Ես ալ հողին տակ ընկոյզ, կաղին եւ նուշ պահած եմ. անոնցմէ քիչ քիչ կը բերեմ:
Կապիկ-Պիստակ եւ շագանակ ունիմ. երթամ բերեմ:
Մուկ-Հապա չամիչը  ո՞վ պիտի ճարէ:
Ագռաւ-«Չամիչ»ը ի՞նչ է:
Մուկ-Խաղողին արեւուն   տակ չորցած    վիճակին «չամիչ»     կ’ըսեն:
Ագռաւ-Ես անկէ շատ ունիմ, կտուցովս փետեցի եւ բոյնիս մէջ հաւաքեցի:
Ագռաւը թռաւ գնաց դէպի իր բոյնը:
Սոխակը սկսաւ  գեղգեղել:
Վարդի ջուրն ալ ես պիտի բերեմ: Սիրահար էի վարդի մը եւ երբ թօշնեցաւ, ջուրին մէջ պահեցի. հիմա շատ անուշ կը հոտի այդ ջուրը…:
Մուկ-Ուրեմն  աճապարեցէ՛ք,հարսը   պատրաստ է:
-Այդ ո՞վ է.
-Հա՞րսը,  ո՞ւրկէ եկաւ:
-Ո՞ւր է հիմա:
Մուկ-Ո՛չ սիրելիներ, այս ձեր գիտցած հարսը չէ: Քանի մը օր տաք ջուրին մէջ մնալով ուռած ցորեններուն «Հարս» կ’ըսեն:
Այսպէս կրկնեցին անոնք ու հեռացան:
Յաջորդ իրիկուն «Ամանոր» էր  եւ անուշապուրը՝ պատրաստ: Ամէնքն ալ շատ յոգնած էին. կը մրափէին ճաշասեղանին շուրջ նստած:
Յանկարծ դուռը ուժգին զարնուեցաւ. Կաղանդ Պապիկն էր…
Բարե՛ւ ընկերներ, ի՞նչպէս էք, ի՞նչեր կ’ընէք:
Բարեւ  Կաղանդ Պապիկ:  Լաւ ենք:
Բարի Եկար:
Մուկ-Նստէ՛, նստէ՛ Կաղանդ Պապիկ. մենք քեզի համար պատրաստեցինք հաճելի անակնկալ մը:
Անուշապուր հրամցուց անոր:
Կաղանդ Պապիկը շատ ուրախացաւ. երկար ատենէ ի վեր կերած չէր այսքան համով անուշապուր մը:
Կաղանդ Պապիկ-Անուշապուր պատրաստելը շատ դժուար է. ի՞նչպէս յաջողեցաք:
Խառն- Ձեռք ձեռքի տուինք ու ճարեցինք այն ինչ որ պէտք էր մեզի:
Կաղանդ Պապուկ-Ապրի՛ք, ապրի՛ք. «իրարու օգնելով աշխատիլը կեանք է»:
Յետոյ բացաւ իր տոպրակը եւ անոնց նուէրներ բաժնեց:
Դեղձանիկին հայելի, մուկին հաւկիթ, կապիկին պանան, աղաւնիին եգիպտացորեն, կատուին բուրդէ կծիկ, ագռաւին պանիր եւ սկիւռին հնդկընկոյզ նուիրեց: Ամէնքն ալ շնորհակալ եղան եւ տօնեցին Ամանոր մը ուրախ զուարթ:
Մօրս Աչքերով
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" /><meta name="ProgId" content="Word.Document" /><meta name="Generator" content="Microsoft Word 10" /><meta name="Originator" content="Microsoft Word 10" />
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" /><meta name="ProgId" content="Word.Document" /><meta name="Generator" content="Microsoft Word 10" /><meta name="Originator" content="Microsoft Word 10" />
ՄՕՐՍ ԱՉՔԵՐՈՎ
«Աչքերդ նուշ.«Այտերդ նուռ.
«Յօնքերդ կեռ.
«Խօսքերդ մեղր.
«Շրթներդ կեռաս.
«Մազերդ մետաքս:»
Մայրը գուրգուրանքով կը գրկէր իր Սալբին ու այս խօսքերով կը գգուէր զայն: Տարիները սահեցան. Սալբի  դպրոցական եղաւ:
Դպրոցի ընկերները միշտ հեռու կեցան իրմէ:
Օր մը զբօսանքի պահուն Հայկ մօտեցաւ Սալբիին ու հարցուց.
-Դուն մինչեւ այսօր հայելիի չե՞ս նայած:
- Ո՛չ, ի՞նչ կը ջանաս ըսել:
-Ընկերներս տգեղ կը գտնեն քեզ: Սիրան կ’ըսէ, թէ աչքերդ շիլ են, շրթներդ հաստ, այտերդ անգոյն…:
-Բայց ի՞նչպէս կ’ըլլայ, մայրս միշտ անո՜ւշ խօսքերով կը սիրէ զիս…
Դպրոցէ դարձին Սալբի կը մտնէ իր սենեակը. հայելիին դէմ կ’անցնի, կու լա՜յ եւ կու լա՜յ: Անգամ մըն ալ դպրոց չ’երթար: Օրեր ու ամիսեր կ’անցնին:
Կը պատմուի, թէ Սալբի այնքան կու լայ, որ կոյր կը դառնայ: Մայրը իր աչքերը կու տայ աղջկան:
Երբ աչքին կապերը կը քակեն, բժիշկը հայելի մը կու տայ Սալբիին ու կ’ըսէ:
-Կ’ուզեմ, որ նախ դուն տեսնես դէմքդ քու նոր աչքերովդ:
Սալբի երկա՜ր երկա՜ր կը դիտէ իր դէմքը. կը ժպտի յետոյ  կ’ըսէ.
«Աչքերս նուշ
«Այտերս նուռ
«Յօնքերս կեռ
«Շրթներս կեռաս
«Մազերս մետաքս:»
-Ահա՛ սիրելիս, հիմա դուն քեզ կը տեսնես «Մօրդ աչքերով», կ’ըսէ բժիշկը:
<o:p></o:p>
Ուղղամիտ Տղան
ՈՒՂՂԱՄԻՏ ՏՂԱՆ
Ժամանակին՝ երկրի մը թագաւորը, գիւղացիները իր մօտ կանչեց ու ըսաւ.
-Լսեցի, որ գանգատներ ունիք, նոր արտեր ունենալու մասին: Հիմա ձեզի պիտի բաժնեմ հունտեր: Այս հունտերը թաղեցէ՛ք թաղարի մը մէջ եւ յետագային ցոյց տուէ՛ք ինծի ձեր հասցուցած ծաղիկները:
Ով որ ամէնէն առողջ ու գեղեցիկ ծաղիկը հասցնէ՝ պիտի տիրանայ արտերու ամէնէն մեծ բաժինին:
Գիւղացիները հունտերը առին ու գործի լծուեցան:
Տարի մը վերջ անոնք գրկեցին իրենց թաղարները ու հաւաքուեցան պալատին պարտէզին մէջ:
Զմայլելի ծաղիկներ էին բոլորը՝ գոյնզգոյն, առողջ ու գեղեցիկ:
Թագաւորը երբ կը պտտէր անոնց մէջ՝ յանկարծ նշմարեց  երիտասարդ մը, որ պարապ թաղար մը գրկած կը կենար անձայն ու շուար: Թագաւորը մօտեցաւ տղուն ու ըսաւ.
- Երիտասա՛րդ, ըսէ՛ տեսնենք. քանի որ թաղարդ պարապ է ի՞նչու եկար. ի՞նչ կը ջանաս ըսել:
-Տէր իմ ձեր տուած հունտը թաղեցի բարեբեր հողին մէջ,    ջրեցի,    սիրեցի,    միասին   գիշերեցինք,   արեւու ճառագայթներէն օգտուեցաւ, բայց հակառակ այսքան խնամքիս ան ծիլ չտուաւ: Կ’ուզեմ վերադարձնել այս հունտը, թերեւս ձեր պարտիզպանը կը յաջողի ու օր մը կը զարդարէ ձեր պալատին պարտէզը:Թագաւորը տղուն հետ բարձրացաւ պարտէզին սանդուխներէն ու  ձայնեց գիւղացիներուն.
-Օ՜ն լռեցէ՛ք եւ նայեցէ՛ք սա ուղղամիտ տղուն: Անոր թաղարին մէջ ծաղիկ չկայ: Պատճառն այն է, որ ես ձեզի հունտի նման քարեր բաժնած էի… որոնք երբեք ծաղիկ պիտի չկարենային բանալ: Ես հիմա այս երիտասարդին է որ պիտի յանձնեմ ամենամեծ արտը: Պիտի աշխատի հոն իր բազմանդամ ըն-տանիքին հետ: Որովհետեւ անոնք ալ արժանի են վարձատրուելու. քանի  որ  հասցուցած  են  ուղիղ  նըկարագրով զաւակ մը:
Դլփիններու Վերամուտը
ԴԼՓԻՆՆԵՐՈՒ ՎԵՐԱՄՈՒՏԸ
Ձագուկ դլփինները մեծցան: Վերամուտի կը պատրաստուէին:
Թոլզօ- Մայրիկ ես գլխարկ մը կ’ուզեմ:
Մոլզօ- Ես ալ պայուսակ մը:
Քոմոլզօ- Սակառը աւելի կարեւոր է:
Մայրիկ- Ինչո՞ւ կ’աճապարէք, վերամուտին դեռ երկու շաբաթ կայ:
Քոմոլզօ- Սակառը գլխարկէն եւ պայուսակէն աւելի կարեւոր է: Մեծ ձուկերը մեր ուտելիքները կը լափեն դպրոցի ճամբուն վրայ:
Մայրիկ- Հայրիկը ամէն ինչ պիտի ապահովէ:
Թոլզօ- Հայրս գլխուս չափը գիտէ՞…:
Մոլզօ- Հապա՞ իմ գլխուս չափը…:
Քոմոլզօ- Ես սակառս վիզէս պիտի կախեմ, կոթը երկար պէտք է ըլլայ:
Մոլզօ- Իմ պայուսակս ըլլայ կարմիր:
Թոլզօ- Իմ գլխարկս ալ կլորակ թող ըլլայ:
Հայրիկը ձագուկ դլփիններուն ուզածները բերաւ: Անոնք շատ ուրախացան: Վերամուտին ուրախ զուարթ դպրոց գացին:
Հերիքնազ Մամիկը Եւ Իր Ձին
Հերիքնազ Մամիկը Եւ Իր Ձին
Հերիքնազ մամիկը այդ ձմեռ իր կեանքի ընկերը կորսնցուց ու առանձին մնաց: Ալ ասկէ վերջ իր միակ ընկերը «Պիոն» անունով ձին էր: Թէեւ մամիկը երկու մանչ զաւակներ ունէր՝ բայց անոնք տարիներ առաջ հեռաւոր քաղաք մը քաղթած էին իր շատ սիրելի թոռնիկներուն հետ: Հիմայ շատոնց մոռցած էին զինքը:
«Պիոն» մամիկին թէ՛ ընկերն էր, թէ՝ զաւակը եւ թէ թոռնիկը…:
Գարնան օրերուն մամիկը արշալոյսին կ’արթննար տոպրակ մը կեր կը պատրաստէր «Պիոն»ին համար, ծրարիկ մըն ալ հաց ու պանիր՝ իրեն համար: Ախոռէ կը հանէր ձին, քամակը կը հեծնէր ու կը ձայնէր ձիաւորի մը շեշտով. «Օն դէպի յառաջ, դէպի յառաջ»:
Հեռո՜ւ դաշտեր ու պուրակներ կը ճամբորդէին: Ծառի մը շուքին՝ կը հանգչէին, անօթի փորերնին կը կշտացնէին ու ծառաւնին կը յագեցնէին զուլալ առուակներէն: Մամիկը վարելանիւթ կը հաւաքէր ձմրան խիստ ցուրտ օրերուն համար: Մութը չկոխած գիւղ կը վերադառնային յոգնած դադրած:
Օր ըստ օրէ մամիկին տեսողութիւնը կը տկարանար, ականջներն ալ լաւ չէին լսեր: Բայց որո՞ւ հոգ. կեանքը կը շարունակուէր, այնպէս կամ այսպէս…:
Գիւղացիք զինքը շատ կը սիրէին: Փոքրիկները ձմրան երկար գիշերներ Հերիքնազ մամիկին խրճիթը կը հաւաքուէին, ծալլապատիկ կը խմբուէին կռակարանին շուրջ: Ի՜նչ անոյշ համ մը ունէր մամիկին խորոված շագանակները. այս համը իրենց մայրիկին խորոված շագանակներէն կը տարբերէր:
Տարիները կ’անցնէին. ծերութեան օրերը կը մօտենային: Պիոնն ալ ծերութեան իր բաժինը կը ստանար. Բեռը քամակին՝ աւելի դանդաղ կը քալէր: Է՜հ, իր տիրուհին ալ այլեւս դանդաղ կը քալէր… ուրեմն, անձայն անշշուկ միասին կը ծերանային եւ իր դերութիւնը շատ զգալի չէր:
Աշնան՝ անձրեւները սկսան. Երկինքը կապարագոյն ամպերով ծածկուեցաւ: Երբ երկինքը փուլ կու գար Պիոն կը յամառէր քալելու. Այն ատեն մամիկը անոր քամակէն կ’իջնէր, երեսն ու բաշը կը շոյէր ու սիրալիր կը համբուրէր. ի վերջոյ զինքը կը համոզէր որպէսզի ճամբայ լծուէին:
Աշնան օրերուն՝ ամէն ինչ կը դժուարանար. Հերիքնազ մամիկը աշխատիլ կը ջանար, սակայն կորաքամակ մարմինը, տկար տեսողութիւնն ու խլացած ականչները անոր աշխատելու եռանդը կ’արգիլէր:
Առաւօտ մը արթնցաւ ու պատրաստեց Պիոնին պարկը եւ իր ծրարը. ախոռ մտաւ, ձին դուրս հանեց՝ քամակին հեծնել ուզեց ու ցատկեց բայց գետին ինկաւ, ոտքի ելաւ դարձեալ փորձեց, չյաջողեցաւ: Երկինքը կը գոռար, ձին վրնջելով ախոռ մտաւ: Մամիկն ալ հրաժարեցաւ յամառութենէն եւ դէպի խրճիթը ուղղուեցաւ: Այլեւս «ծեր գեղջկուհի» մըն էր. Ծունկերը կը դողային. չկրցաւ արագ քալել կամ վազել…: Կայծակներ կը տեղային. Խեղճ մամիկը քիչ վերջ շանթահար գետին ինկաւ: Պիոն ախոռէն դուրս ելաւ եւ իր տիրուհիին ածխացած մարմինը տեսաւ: Անդադար վրնջեց: Գիւղացիները հասան իր մօտ եւ տեսան մամիկին ածխացած մարմինը:
Այս տխուր դէպքը՝ գիւղացիները յուզումի մատնեց: Ձին կերակրել ու խնամել ուզեցին, բայց ան իր տիրուհիին մահուընէ ասդին ո՛չ կեր ուզեց, ո՛չ ալ ջուր: Օր մըն ալ դիակը գտան ախոռին մէջ:
Հերիքնազ մամիկին ու Պիոնին կեանքը պատմութիւն մը դարձաւ գիւղին մէջ, բերնէ բերան հասաւ մինչեւ հեռաւոր քաղաքներ: