Archive for October 14th, 2007

9972101.JPGcaaz0hyb.jpg 

Փշաթելը  Հաներ  Են     

      Երկու յիմար, յիմարանոցէն խոյս տալու համար կը համաձայնին:       Մէկը կ’ըսէ միւսին.

     – Այս գիշեր, գաղտուք գնա՛ պարտէզ եւ ճշդէ՛ թէ քանի՞կարգ փշաթել  անցուցած են սահմանին :

      Յիմարին ընկերը այդ գիշեր կ’երթայ ու կը ճշդէ  թէ , թէլը  երկու կարգ  է եւ  կու  գայ  կը  յայտնէ  իր  ընկերոջ:

    

     – Լաւ ուրեմն,մէկը ես պիտի կտրեմ, իսկ միւսը  դուն…:Բայց  վաղը գիշեր կրկին փորձէ՛ տեսնել. որպէսզի  ուշադիր ըլլանք:

 

     Յաջորդ գիշեր, յիմարը կրկին կ’երթայ  եւ  կը  վերադառնայ  յուսահատ..

    – Եղբա՛յր,մենք կարծեմ պիտի չկարենանք խոյս տալ, որովհետեւ  փշաթելերը քակեր են.  կ՛ըսէ :

cab5b4tw.jpg

ca05mfg9.jpg                 cawle5a5.jpg

Մեզմէ  Կը  Կասկածին

   Երկու  անառակ  եղբայրներէն  օձիք  կը թօթուէին, թէ՛ իրենց ծնողքը  եւ  թէ՛  թաղեցիները: Ճարահատ, տղաքը յանձնեցին թաղին քահանային. որպէսզի  քիչ մը խրատէ զիրենք:

« Աստուծ   ո՞ւր  է». հարց  կու տայ քահանան:  Երկու  եղբայր  շուտով  կը փախչին  Եկեղեցիէն  եւ  կը պահուըտին  իրենց   տան  ածխանոցին  մէջ: Պզտիկը  հարց կու տայ  եղբօրը  թէ  ինչո՞ւ  կը  պահուըտին. 

   «Լռէ՛ կ’ըսէ  եղբայրը- չլսեցի՞ր, Աստուած  կորսուեր է. ա՛յդ  ալ մեզմէ  կը  կասկածին   եւ  մեծ պատիժ  մը  պիտի  տան»:

ca492n29.jpgca0l2r0d.jpg                     cadyv396.jpg           

Անկախութեան  Տօն      

      Ամուսինը  առտու կանուխ կը պատրաստուէր գործի երթալու , կինը ըսաւ.     

      -Այսօրուայ  իմաստը մաղթեմ, որ չես մոռցած:    

      - Ո՛չ, ո՛չ  չեմ մոռցած. ըսաւ   ամուսինը  եւ  շուտով  դուրս  ելաւ  տունէն:     

     Երկու ժամ վերջ, խոշոր կողով մը ծաղիկ ղրկեց  իր տիկնոջ: Կինը զարմանքով  ստացաւ  այս նուէրը: Ցորեկին  սիրուն տուփ  մը անուշեղէն, իրիկունն ալ շատ  յարգի  անուշահոտ  մը:      Գիշերը, երբ ամուսինը  ուշ ատեն տուն հասաւ. կինը  հարցուց .   

    -Այսօր  Անկախութեան տօն էր  սիրելիս.   ինչո՞ւ  այսքան  ծախսի  մէջ  մտար:

cahfs4wt.jpgcagco5oh.jpg 

                    Ինքնագով  Գծագրիչներ        

      Երեք երիտասարդ գծագրիչներ, կը  խօսակցէին. մէկը ըսաւ.     

     -Ես փայտի կտոր մը ներկեցի, մարմարիոնի գոյներով. այնքա՜ն  իրաւ դարձաւ, որ  երբ ջուրին մէջ նետեցի, ընկղմեցաւ:    

  - Ես ալ ձմրան  տեսարան  մը  գծեցի, այնքա՜ն   բնական  էր,  որ պաստառին եզերքը  թռչուն մը թառեցաւ  ու  քիչ  յետոյ  սառեցաւ:

- Ձեր  պատմածները  ոչինչ են իմ  յաջողութեանս  քով.  ես    ընկերոջս  դիմանկարը  գծեցի. այնքա՜ն  կենդանի  դարձաւ, որ ամէն օր զինքը ածիլել կը ստիպուիմ…:

capyob07.jpg          cat74a0j.jpg       caxb831a.jpg

Ancient Armenian Calendar