Փոքրիկ Խոհարարը-3-(Կարօտ Գիւղի)

Փոքրիկ  Խոհարարը-3-(Կարօտ Գիւղի)

Փոքրիկ  Խոհարարը-3-(Կարօտ Գիւղի)

20image0051.jpgԳոգնոցները կապեցինք,
Բերքերը հաւաքեցինք,
Ցորեն, գարի ու վարսակ
Լեցուցինք տոպրակ-տոպրակ։
Ոսպ ու լուբիայ
Սիսեռ , բակլայ չորցուցինք.
Գետնախնձոր ու հողկիթ,
Կաղամբ , պրաս , ստեպղին՝
Մարանին մէջ շարեցինք։
Սանդի ձայնով արթնցանք
Հանգիստի կարօտ մօրս
Օգնութեանը վազեցինք.
Ցորենները փշրեցինք,
Չոր մածունը թրջեցինք,
Անանուխ ալ ցանեցինք,
Թանապուրը լափեցինք։
Շօթը ռուպին թաթխեցինք,
Հացին ժաժիկ թխեցինք,

Տուտուկի պէս բռնեցինք,
Համով հոտով ճաշեցինք։
Դրացիներ հիւր եկան,
Թոնիրին շուրջ ծալլապատ,
Հողկիթներ խոռովեցինք,
Միջուկները ճեղքեցինք,
image0074.jpgԱպուխտ, երշիկ ջարդեցինք
Կարագ , թթուուտ լեցուցինք
Օ՜ն ուռեցան մեր փորիկ
Գնդակի պէս կլորիկ
Պիտի ճաթինք կարծեցինք…
Երգ ու պարով մարսեցինք։

Փոքրիկ Խոհարարը -2-

Փոքրիկ Խոհարարը -2-

Փոքրիկ  Խոհարարը -2-

image0023.jpgՊտլիկ եմ պտլիկ,
Կ’եփեմ մսով պլլորիկ,
Տերեւ, թթում ու լոլիկ,
Սմբուկ, կաղամբ ու սոխիկ.
Ափ մը բրինձ ու թացիկ,
Պտղունց մը աղ, սեւ պղպեղ,
Շաղուեմ՝ լեցնեմ, փոր-փորիկ,
Զինուորի պէս՝ խոր սանին։
Երբ միջուկը աւելնայ,
Կը պատրաստեմ կլորիկ.
Գաւաթ մը ջուր կը դնեմ,
Պնակ մըն ալ կը ծածկեմ.
Օճախին վրայ միջակ,
Թո՛ղ եփին գլիկ- գլակ.
Թէ՛ չպոռթկայ երբ եռայ
Կափարիչը կիսաբաց,
Շոգին առատ պսպղայ։
Անուշ հոտը երբ բուրէ
Քիթդ տեղէն կը հանէ,
Ախորժակ կը քրքրէ։
Իրիկունը երբ մթնէ,
Հայրս գործէն՝ տուն մտնէ,
Պատրաստ սեղան կը տեսնէ.
Մայրիկս զիս կը գովէ.
image0067.jpg«Տե՛ս սիրելիս այս գիշեր
«Պիտի ճաշենք պլլորներ,
«Եւ գիտես թէ ո՞վ եփեց,
«Մատներովը համեմեց,
«Մեր աղջիկը սիրունիկ
«Իր հասակով պտլիկ…։»
 

Փոքրիկ Խոհարարը -1-

2000132.jpg

 Hoharar 1 Փոքրիկ Խոհարարը -1-

Փոքրիկ  Խոհարարը -1-

Չսթլիկ  եմ պզտլիկ  եմ

Կարդալ,  գրել  լաւ  գիտեմ.

Հաշուել, երգել  ու  խաղալ

Լաւ  գիտեմ  ես,  լաւ  գիտեմ:

Ունիմ  գոգնոց  ու  գլխարկ

Մաքուր  ձեռնոցներ  ճերմակ

Ահա՛  դուք  ալ  կը  տեսնէք,

 Խոհարար  եմ  խոհարար:

 Օճախ,  շերեփ,  սան  ու  ջուր,

Կ’եփեմ  շատ  համով  ապուր.

Եթէ  քիչ  մըն  ալ  մեծնամ

Կ’եփեմ  թօփիկն  ու  տոլման:  

          «Զէրտէ՜,  զէրտէ՜» կը  պոռան  հանդիսականները:

  

Օ՜Ն  հասակէս  մեծ  գործ  մը  չէ

«Զէրտէ»  եփելը  դիւրին  է,

«Զաֆրան» ին  դրամը  տուէ՜ք

Կ’եփեմ  զէրտէն  անհոգ  եղե՛ք:

 

h2