\

Միքատոյին Ցպիկները

mikado01 mikado02

               «Միքատոյին                   Ցպիկները»       

 

 

 

 

     Դարեր առաջ, Չնաստանի   Իշխանները  պալատին մէջ հրէշ մը ունէին: Իշխանը ստիպուած էր զանազան խաղերով զուարճացնել իր հրէշը:

 

      Իշխաններէն մէկը, օր մը կը ձանձրանայ այս խաղերէն եւ ձեռքին մէջ պահած Ցպիկները բարկութեամբ հրէշին առջեւ կը նետէ: Միջոց մը վերջ Իշխանը, իր այս վարմունքին կը զղջայ եւ կը սկսի  ցպիկները  մի առ մի հաւաքել: Հրէշը հետաքրքիր կը հետեւի իշխանին:

 

      Իշխանը կը զգայ, որ հրէշը շատ կը զուարճանայ, ամէն անգամուն տարբեր  ձեւերով կը հաւաքէ ցրուած  ցպիկները, նոյնիսկ ինքնիրեն օրէնքներ կը դնէ: Խաղի միջոցին ինք ալ հրէշին նման կը զուարճանայ:

 

      Չինացի  Իշխանները կը կոչուէին   «Միքատօ», այս պատճառով Իշխանը, հնարած խաղին  « Միքատոյին  Ցպիկները » անունը կու  տայ:

 

      Խաղը կը հասնի մինչեւ մեր օրերը, որ շատ հաճոյակատար է:

 

   « Միքատոյին  Ցպիկները»  41  հատ են եւ իրենց  արժէքին փոխարէն գունաւոր գիծեր կը կրեն:

Այսպէս՝

 

      1 կարմիր, 1 կապոյտ                   գծաւորները     2 ական արժէք ունին

 

      1  կարմիր, 1 դեղին,  1կապոյտ            »                3       »          »          »

 

      3  կարմիր,  2  կապոյտ                           »                5       »          »          » 

 

      1  կարմիր,  2   կապոյտ                          »              10        »          »         »

 

       «Շանկայ»  կոչուած  կապոյտ զսպանակաձեւ  գծաւորը ՝  20  արժէք  ունի:

 

       41  ցպիկին  արժէքներուն գումարըտ 170  է:

 

      Այս խաղը երկու կամ աւելի մասնակից  կրնայ ունենալ: Մասնակիցներէն  մէկը  41  ցպիկները ափին մէջ կ’առնէ. միւսները աչքերնին կը փակեն եւ մէկ մէկ   ցպիկ կը  քաշեն յետոյ աչքերը կը բանան. ով որ ամէնէն բարձր արժէքին տէր է, առաջնակարգ  ըլլալու  իրաւունքը  կը շահի: Ցպիկները  ափին  մէջ  կ’առնէ  ու  սեղանին  վրայ կը  կեցնէ. Յետոյ յանկարծ ափը կը բանայ  ցպիկները կը   ցրուին ու կը սկսի զանոնք մի  առ  մի  հաւաքել – միմիայն  մատներով – պայմանաւ, որ միւս ցպիկները չշարժին: Եթէ  թեթեւ մը նոյնիսկ  շարժին, խաղը յաջորդին կ’անցնի:

 

      Խաղը կը շարունակուի մինչեւ, որ սեղանին վրայ  ցրուած  ցպիկները հատնին:

 

      Խաղէ մը վերջ մասնակիցները, իրենց  շահած   ցպիկներուն արժէքները կը գումարեն  եւ սիւնակներու  մէջ  կը նշանակեն: Այսպէս խաղը քանի մը անգամ կը շարունակուի. երբ վերջ տրուի, սիւնակներու մէջ արձանագրուած արժէքները անջատաբար կը գումարուին. ամէնէն բարձր գումարը ով, որ ունի խաղը կը շահի:

 

      Բարի զուարճութիւն բոլորիդ:

 

      « Միքատոյին  Ցպիկներ»ը  դուք ալ կրնաք պատրաստել, միս խորովելու համար  վաճառուող փայտէ  ցպիկները ներկելով:        Խաղի   ընթացքին, «Շանկայ»ը    ձեռք անցընողը, բախտաւոր է. որովհետեւ  այս  ցպիկին  օգնութեամբ  կրնայ  նետել  կամ  քաշել  միւս   ցպիկները: