\

Ինքնագով Գծագրիչներ

cahfs4wt.jpgcagco5oh.jpg 

                    Ինքնագով  Գծագրիչներ        

      Երեք երիտասարդ գծագրիչներ, կը  խօսակցէին. մէկը ըսաւ.     

     -Ես փայտի կտոր մը ներկեցի, մարմարիոնի գոյներով. այնքա՜ն  իրաւ դարձաւ, որ  երբ ջուրին մէջ նետեցի, ընկղմեցաւ:    

  – Ես ալ ձմրան  տեսարան  մը  գծեցի, այնքա՜ն   բնական  էր,  որ պաստառին եզերքը  թռչուն մը թառեցաւ  ու  քիչ  յետոյ  սառեցաւ:

– Ձեր  պատմածները  ոչինչ են իմ  յաջողութեանս  քով.  ես    ընկերոջս  դիմանկարը  գծեցի. այնքա՜ն  կենդանի  դարձաւ, որ ամէն օր զինքը ածիլել կը ստիպուիմ…:

capyob07.jpg          cat74a0j.jpg       caxb831a.jpg