\

Մուրացկանին Մաղթանքը

cafmzmpc.jpg 

  Մուրացկանին  Մաղթանքը    

 Առատաձեռն  մարդ  մը,  մուրացկանին ողորմութիւն տուաւ: Մուրացկանը սկսաւ աղօթել անոր աչքերուն համար:   

  -Ինչո՞ւ,  միայն  տեսողութեանս  առողջութիւն  կը  մաղթես. հարցուց մարդը:   

 – Տէ՜ր  իմ, ձեր քիթը այնքան փոքր է, որ ակնոցը պիտի չյենու վրան. իսկ՝ ձեր աչքերը այնքան պզտիկ  են, որ մէջը  ոսպնեակ  նոյնիսկ,  կարելի  չէ  տեղաւորել: