\

Փշաթելը Հաներ Են

9972101.JPGcaaz0hyb.jpg 

Փշաթելը  Հաներ  Են     

      Երկու յիմար, յիմարանոցէն խոյս տալու համար կը համաձայնին:       Մէկը կ’ըսէ միւսին.

     – Այս գիշեր, գաղտուք գնա՛ պարտէզ եւ ճշդէ՛ թէ քանի՞կարգ փշաթել  անցուցած են սահմանին :

      Յիմարին ընկերը այդ գիշեր կ’երթայ ու կը ճշդէ  թէ , թէլը  երկու կարգ  է եւ  կու  գայ  կը  յայտնէ  իր  ընկերոջ:

    

     – Լաւ ուրեմն,մէկը ես պիտի կտրեմ, իսկ միւսը  դուն…:Բայց  վաղը գիշեր կրկին փորձէ՛ տեսնել. որպէսզի  ուշադիր ըլլանք:

 

     Յաջորդ գիշեր, յիմարը կրկին կ’երթայ  եւ  կը  վերադառնայ  յուսահատ..

    – Եղբա՛յր,մենք կարծեմ պիտի չկարենանք խոյս տալ, որովհետեւ  փշաթելերը քակեր են.  կ՛ըսէ :

cab5b4tw.jpg