\

ԹԱՐՄՈՒԹԻՒՆ

 

      Գաւազանին կռթնած ծեր յաճախորդ մը, ձուկերուն վրայ աչք մը նետելէ յետոյ, կը հարցնէ ձկնավաճառին: 

_ Ձուկերը թա՞րմ  են արդեօք:

 _ Չե՞ս տեսներ կի՛ն.  անոնք ջուրին մէջ կը լողան. այսինքն  թէ՛ ողջ են  թէ՛ ալ թարմ:

_ Մի՛ զայրանար  մանչս, չե՞ս տեսներ զիս. ես ա՛լ  ողջ  եմ  սակայն  թարմ  չեմ: 

  Թարմութիւն (2 ) 

        Ո՛չ  շատ ուշ. ասկէ  քսան քսան հինգ տարի առաջ, ձկնավաճառները  թաղերու մէջ կը շրջէին  ու  բարձրաձայն կը գովէին  իրենց  վաճառած  ձուկերը:

        Շէնքի մը, ամենաբարձր յարկը բնակող կինը կը  ձայնէ  ձկնավաճառին.

     _ Մանչս, ձուկերդ թա՞րմ  են.  այսինքն՝ աչքերը փայլու՞ն  են, խռիկները  կարմի՞ր  են, պոչերը դէպի  վեր  դարձա՞ծ  են, կզակնին լաւ  մը  գո՞ց   է…:

      _Մայրի՜կ,  դուն աղջիկ ունի՞ս. -կը ձայնէ ձկնավաճառը – :     

      _Այո՛, ունիմ:     

     _ Ամուսնացա՞ծ  է:    

     _ Ո՛չ,  ինչու՞  հարցուցիր:    

     _ Դուն  փեսա՞յ   կը  բնտռե՞ս   աղջկանդ  համար,  թէ՛  ձո՞ւկ  պիտի  գնես  ուտելու  համար…: