Բանաստեղծութիւններ
Փոքրիկ Խոհարարը-3-(Կարօտ Գիւղի)
Փոքրիկ Խոհարարը-3-(Կարօտ Գիւղի) Գոգնոցները կապեցինք, Բերքերը հաւաքեցինք, Ցորեն, գարի ու վարսակ Լեցուցինք տոպրակ-տոպրակ։ Ոսպ ու լուբիայ Սիսեռ , բակլայ չորցուցինք. Գետնախնձոր ու հողկիթ, Կաղամբ , պրաս , ստեպղին՝ Մարանին մէջ շարեցինք։ Սանդի ձայնով արթնցանք Հանգիստի կարօտ մօրս Օգնութեանը վազեցինք. Ցորենները փշրեցինք, Չոր մածունը թրջեցինք, Անանուխ ալ ցանեցինք, Թանապուրը լափեցինք։ Շօթը ռուպին թաթխեցինք,